Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Դեսպանատունն ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում է չայցելել Արարատ, Վայոց ձոր, Սյունիք և ՀՀ այլ տարածքներ

1233
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 20:50
Դեսպանատունն ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում է չայցելել Արարատ, Վայոց ձոր, Սյունիք և ՀՀ այլ տարածքներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել ՀՀ տարածքում ճամփորդելիս և խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։

Դեսպանատնից աշխատողներին, նրանց ընտանիքների անդամներին զգուշացրել են նաև չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։

Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։

ԱՄՆ դեսպանատունն արդեն իր քաղաքացիներին զգուշացրել էր խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելություններից։