«Հակառակորդի հարձակողական բռունցքի կոտրումն իրականացված է մեր կողմից». Ա. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ Պաշտպանության բանակը բազմիցս ընդգծել է իր հանձանառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու կապակցությամբ. «Այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները, սակայն, ամբողջությամբ այլ են․ իրենք այդ պայմանավորվածությունները, կարծես թե, մեկնաբանում են որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցապահայությանը բնաջնջելու թույլտվություն։ Դա այդպես չի կարող լինել։ Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը Արցախի ժողովրդի դեմ ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ և հետայսու ձեռնարկելու է նույն քայլերը»,- հայտարարեց Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ հակառակորդի հարձակողական, լայնածավալ բռունցքի, թափի կոտրումն իրականացված է հայկական ուժերի կողմից, որից հետո շարունակվում են այլ բնույթի գործողություններ, որոնք, ըստ Հովհաննիսյանի, դանդաղ, օջախային, սողացող բնույթ ունեն. «Հեշտ չէ միանգամից չեզոքացնել բարդ լեռնաանտառատեղանքում բավական մեծաքանակ դիվերսիոն խմբերի հոսքը, բայց այնպես էլ չէ, որ իրենք այստեղ մեծ հաջողություններ ունեն, որովհետև, ինչպես ասում ենք՝ մենք մեր տունն ենք պաշտպանում, մենք մեր տան տերն ենք և հաղթելու ենք միանաշանակ»,- ասաց Հովհաննիսյանը: |
7 անձ է ձերբակալվել․ ՔԿ
6714:00Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ
8312:36Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
14320.04.2024, 20:48«Վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի կարևոր խոչընդոտը». Գերմանիայի ԱԳՆ
15620.04.2024, 18:00«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
15320.04.2024, 01:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
27519.04.2024, 17:30