Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ արցախցի փրկարարների առողջական վիճակից

402
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 22:10
Մանրամասներ արցախցի փրկարարների առողջական վիճակից

Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերամական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում, գրում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է:
Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է:
Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ:
Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը կատարելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել ԱԻՊԾ Շուշիի շրջանային բաժնի 3 փրկարար: