Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փաշինյանը բացատրել է Արցախի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայությունը

985
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 21:35
Փաշինյանը բացատրել է Արցախի հետ սահմանին ռուս զինվորականների ներկայությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Հայաստանի սահմանին տեղակայված են ռուս սահմանապահները և բացատրել, որ դրանում արտառոց ոչինչ չկա։
Իսպանական EFE գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Հայաստանի վարչապետին խնդրել է մեկնաբանել սոցցանցերում հայտնված՝ Ղարաբաղի շրջանում հայկական սահմանին ռուս զինվորականների լուսանկարները:
«Դա նորություն չէ։ Ռուս սահմանապահները հսկում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները։ Այդպես է եղել միշտ։ Եվ այժմ, իրադարձությունների վերջին զարգացման արդյունքում ռուս սահմանապահները կանգնած են նաև Հայաստանի հարավարևելյան և հարավարևմտյան սահմաններին։ Դրանում, ըստ էության, ոչ մի արտառոց բան չկա»,- պատասխանել է Փաշինյանը։

ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարցազրույցը եղել է հոկտեմբերի 20-ին։ EFE գործակալության հրապարակած հարցազրույցի ամփոփիչ տարբերակում այդ հատվածը չի ներառվել, սակայն Գոնսալեսը այն ցույց է տվել РИА Новости -ի թղթակցին: Լրագրողն այդ մեջբերումները տեղադրել է նաև Twitter-ի իր էջում։