«Կրեկերի վիդեոյից 30 րոպե հետո մեզ վրա հարձակվեցին». զինծառայող Գեորգի Մելքոնյան
Առաջնագծում հրթիռակոծության տակ կրեկեր ուտող զինծառայող Գեորգի Մելքոնյանը կարճ ժամանակում գրավեց համացանցի հայակական ողջ տիրույթը: «Ինձ ուրախացնող փաստն էս կրեկերներն են, մեկ էլ՝ հագիս սպառծիվկեն»,- ասում էր զինծառայողը և ախորժակով ուտում կրեկերները: Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նա մանրամասներ է ներկայացրել հայտնի տեսանյութից: «Վիդեոն նկարելուց առաջ մտածում էի, որ պիտի ծնողներիս ցույց տամ, ուզում էի ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է: Պետք է երևար, որ մեր մարտական ոգին բարձր է, ու մենք չենք վախենում ամեն տիպի կրակոցներից»,- ասել է նա: Զինծառայողը հայտնել է, որ տեսանյութը նկարել է պատերազմի 16-րդ օրը և հենց այդ օրն էլ՝ վիրավորվել. «Բարձրացա դիտարկում անելու ու իրենց կողմից ինչ-որ ձայն լսվեց, ուզում էի հասկանալ՝ ինչ են ասում, ինչ-որ մեկը ռուսերենով գոռաց՝ «наступаем» ու կրակոցը հաջորդեց, կպավ ինձ: Ինձ դիպուկահարն է կրակել: Կրեկերի վիդեոյից 30 րոպե հետո մեզ վրա հարձակվեցին»,- պատմել է Գեորգի Մելքոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30