Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.

«Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են». ռազմագետ

259
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 21:20
«Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են». ռազմագետ

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում կրկին խուճապային տրամադրություններ են։ Հիմնականում այն բնակավայարերից, որտեղ տեղակայված են հեռահար կրակային կետեր, բնակչությունը դուրս է գալիս: Չնայած իշխանության կոչերին, որ մնան բնակավայրերում, միևնույն է, դուրս են գալիս։ Որոշ հասանելի աղբյուրներից պարզ է դառնում, որ դժգոհությունը գնալով ավելի է մեծանում բնակչության շրջանում, այն բնակչության, ովքեր այս պատերազմում ավելի տուժված են։ Այդ տուժվածները հիմնականում այն մարդիկ են, որոնց ընտանիքի տղամարդկանց բռնի ուժով տարել են առաջնագիծ, տեխնիկան բռնի ուժով տարել են, տուժել են ռազմական գործողություններից և այլն։
Ճիշտ է, բացահայտ դժգոհություններ չկան՝ հասկանալի պատճառներով, բայց դրսում բնակվող իրենց հարազատները սոցցանցերում սկսել են բարձրաձայնել, որ այսպես շարունակվելու դեպքում իրենց հարազատներին ևս հանելու են Արդբեջանից, որովհետև չգիտեն, թե հաջորդ պահին ինչ է լինելու»։