Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

1087
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 10:35
Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է iranpress-ը:
«Իմ գրասենյակի գործընկերներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, և կեսգիշերին հաղորդվել է իմ թեստի պատասխանը՝ այն դրական է եղել»,- առավոտյան Twitter-ում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ «Ներկայումս ես մեկուսացած եմ և Աստծո կամոք կկատարեմ իմ պարտականությունները»։