Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը․ «Փաստ»

290
Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 07:55
Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը․ «Փաստ»

«Ինչպես արդեն հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր կամավորական ջոկատներ կազմելու մասին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ են արձագանքել Ծառուկյանի կոչին: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, կամավորագրվում են ոչ միայն ԲՀԿ-ականներ, այլև մեծ թվով անկուսակցականներ:

Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ ղեկավարն այս աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել է հատուկ շտաբ: Ծառուկյանը հանձնարարել է, որ բոլոր կամավորագրվածներին, որոնք կանցնեն համապատասխան զորավարժություններ և լիարժեք պատրաստ կլինեն մեկնել ռազմաճակատ, մեկնելուց առաջ պետք է ապահովել անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ սկսյալ հանդերձանքից մինչև առաջնագծում կարևորություն ունեցող յուրաքանչյուր իր»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: