Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել». Հովհաննիսյան

457
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 22:35
«Ավետարանոց գյուղի ուղղությամբ մի քանի օր շարունակ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել». Հովհաննիսյան

«Հիմնականում դաշտավայրերում որոշակի հաջողություն ունենալուց հետո հակառակորդը փորձում է զարգացում ապահովել նաև անտառալեռնային տեղանքում, որտեղ դա այնքան էլ հեշտ չի հաջողվում, և ընթանում է մարտավարական առումով ավելի դժվար ու բարդ պայքար»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնեց, որ Ավետարանոց գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբերը փորձում են զարգացում ապահովել. հայկական ստորաբաժանումները պայքարում են դրանց դեմ:

«Խնդիրն այն է, որ նման տեղանքում պատերազմը մի փոքր տարբերվում է իր սաստկությամբ, խտությամբ, որն իրականացվում էր հիմնականում դաշտավայրային պայմաններում: Այստեղ ավելի շատ գնում է փոքր խմբերի դեմ պայքար, որտեղ հրետանին նույն ուժգնությամբ, սաստկությամբ չի կիրառվում»,- ասաց Հովհաննիսյանը: