Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ». Նիկոլ Փաշինյան

391
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 21:35
«Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար։

«Այո՛, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Եվ առավել ևս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ Ադրբեջանն, ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների. «Այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և դրանք վայելելու հայ ժողովորդի իրավունքը»,- ասաց Հայաստանի ղեկավարը: