Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա իր ելույթի մասին

418
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 21:30
Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա իր ելույթի մասին

«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել, և, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար»,- այսօր ուղերձով դիմելով ժողովրդին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այդ ելույթն ուներ երկու նպատակ․ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ. «Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ։ Բոլորիդ շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար: Խնդիրն, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան կոնկրետ գործի վերածելն է․ բոլորս՝ հանուն Արցախի, ամեն ինչ՝ հանուն Արցախի․ այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին, այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,- ասաց նա: