Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մարտակերտցի 34-ամյա Լուսինեն լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

292
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 16:45
Մարտակերտցի 34-ամյա Լուսինեն լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Մարտակերտցի 34-ամյա Լուսինե Միրզոյանը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 8-րդ երեխային: «Հերոսուհի մայր եք, ձեր որդին ծնվեց, աչքներդ լույս լինի». ի պատասխան բժշկի բարեմաղթանքին՝ Լուսինեն համեստորեն նշել է. «Օրենքով 10 երեխա ունեցողն է հերոսուհի մայր, ես դեռ 8 երեխա ունեմ»: Փոքրիկն ու մայրն առողջ են, սպասում են դուրսգրմանը»: