Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

275
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 14:50
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը պաշտպանից ստացել է միջնորդություն՝ գործի քննությունը հետաձգելու մասին։ Միջնորդության մեջ ասված է, որ Սեյրան Օհանյանը դեռ գտնվում է Արցախում։
Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատական նիստը հետաձգվում է մինչև սույն թվականի նույեմբերի 10-ը։