Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալ»․ Հունաստանի ԱԳՆ

1015
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 22:45
«Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալ»․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Աթենքում կայացած բանակցությունների ընթացքում մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի բացասական դերի կապակցությամբ և ասել, որ այն դարձել է «տուրիստական գործակալ» գրոհայինների համար:
«Ես իմ անհանգստությունն եմ հայտնել այն բացասական դերի կապակցությամբ, որ Թուրքիան խաղում է Սիրիայում՝ խափանելով ձեռք բերված հաջողությունները։ Թուրքիան դարձել է տուրիստական գործակալ ջիհադիստների համար, որոնք ուղևորվում են տարբեր ռազմաճակատներ»,- ասել Է Հունաստանի ԱԳ նախարարը։