Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նոր պարգևատրումներ՝ ՊԲ-ի կողմից

395
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 20:05
Նոր պարգևատրումներ՝ ՊԲ-ի կողմից

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը (ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ) և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը (իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ): Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: