Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Գուցե այդ մե՞նք ենք մեղավոր, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել». Նիկոլ Փաշինյան

329
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 19:35
«Գուցե այդ մե՞նք ենք մեղավոր, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել». Նիկոլ Փաշինյան

«Որքանո՞վ են անկեղծ երեք երկրների նախագահների ջանքերը։ Ես կարող եմ ասել, որ այդ տերությունների նախագահներն իրենց պատասխանատվությունն ու անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ։ Միացյալ Նահանգների դեպքում այս հարցն ավելի է սրվում, որովհետև ԱՄՆ-ում ընտրություններ են և խոսքը գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու՝ նախագահ Թրամփի կարողությունների վրա, որը կարող է պոզիտիվ առումով ազդեցություն ունենալ ընտրարշավի վրա, նեգատիվի դեպքում կարող է նեգատիվ լինել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով հերթական ձախողված հրադադարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, մենք պետք է սպասենք նախագահ Թրամփի և Միացյալ Նահանգների արձագանքին՝ այս իրավիճակի մասին։ Բայց եթե ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը չեն կարողանում հրադադար հաստատել այդ հակամարտության գոտում, սա մեզ ի՞նչ եզրակացության կարող է բերել․․․ Եթե այդպես է, մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին նոր, լրիվ ուրիշ աշխարհում, և պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը»,-շարունակել է վարչապետը՝ հավելելով․ «Գուցե այդ մենք ենք մեղավոր, Հայաստանը՝ իր դիրքորոշումներով, որ հնարավոր չի լինում հրադադար հաստատել կամ հարցի կարգավորման հասնել»։