Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն

632
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 19:20
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն

Այս պահին թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը՝ ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են։