Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը գնդակոծել է խաղաղ բնակիչներին և բնակավայրերը

850
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 14:35
Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանը գնդակոծել է խաղաղ բնակիչներին և բնակավայրերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցույց է տալիս, որ անտեսում է միջազգային իրավունքների և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերը և արդեն չի էլ փորձում թաքցնել իր ռազմական հանցագործությունները: Այս մասին գրում է infoteka24-ը։

Իր հարցազրույցներից մեկում Ալիևը հաստատել է, որ իր զինված ուժերը գնդակոծել են խաղաղ բնակիչներին Ստեփանակերտում։

«Մեր հարձակումներն այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վրա միայն մինչև հոկտեմբերի 9-ն են շարունակվել։ Հոկտեմբերի 9-ից հետո խաղաղ բնակավայրերի և բնակիչների գնդակոծություն չի եղել»,- ասել է Ալիևը։