Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ալիևը կրկին դժգոհում է Մինսկի խմբից

630
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 14:30
Ալիևը կրկին դժգոհում է Մինսկի խմբից

Ադրբեջանը բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երևանի վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Իլհամ Ալիևը, այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։

«Ինչպիսի՞ն է Մինսկի խմբի գործունեությունը։ Արդյո՞ք ցանկանում է ճնշում գործադրել։ Ո՛չ. ես այդ հարցը բազմիցս բարձրացրել եմ. եթե ուզում եք հարցի լուծում, ապա պետք է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Դա ձեր ձեռքերում է, իսկ դուք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եք, դուք կարող եք անհրաժեշտ լուծում տալ հարցին»,- հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի անդամները տարբեր տեսակետներ ունեն աշխարհում շատ հակամարտությունների վերաբերյալ, սակայն ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց դիրքորոշումը համընկնում է։ «Հետաքրքիր է, թե ինչպես է այդպես ստացվում»,- հայտարարել է նա։