Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները». իրանցի փորձագետ

275
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 14:05
«Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները». իրանցի փորձագետ

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Կովկասյան հարցերով իրանցի փորձագետ Շաիբ Բահմանի հարցազրույցը՝ IRNA-ին

- Սկզբնապես Իրանը լուրջ ուշադրություն չէր դարձնում Ղարաբաղյան հակամարտության խորությանը: Թվում էր, թե պարզ ընդհարում է տեղի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն դեպքում, երբ խոր կապ գոյություն ուներ Կովկասի և Արևմտյան Ասիայի ճգնաժամերի միջև:
Այս ճգնաժամի առաջացման կարևորագույն նպատակներից է Իրանի հյուսիսային սահմաններում վերջինիս աշխարհաքաղաքական ներուժի սպառումը, որի մասին են վկայում Ադրբեջանի ներկայիս ռազմական գործողությունները: Բախումները տեղի են ունենում Իրանի հետ սահմանամերձ շրջաններում և այդ ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձանագրած առաջխաղացումը կարող է ապագայում խաթարել տարածաշրջանի անվտանգությունը:
Այս հակամարտությունը կարող է Իրանի ներսում խթանել միջէթնիկ սադրանքները և շարունակություն հաղորդել Թեհրանի դեմ Բաքվի վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը: Հնարավոր է՝ Ադրբեջանն այդ նպատակի համար իր երկրի ներսում նույնպես ավելացնի ճնշումներն իսլամադավանների նկատմամբ:
Թուրքիան այս գործընաթացներում ունի երկարաժամկետ ծրագրեր: Եթե լինի ադրբեջանական զինված ուժերի կայուն առաջխաղացում, ապա տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հիմքեր կստեղծվեն: Մեծ է հավանականությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան տարածաշրջանում կկառուցի ռազմաբազա և կստեղծի անվտանգային սպառնալիքներ Իրանի համար: