Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ի՞նչ ենք հասկանում հաղթանակ ասելով. հարց Արծրուն Հովհաննիսյանին

335
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 22:50
Ի՞նչ ենք հասկանում հաղթանակ ասելով. հարց Արծրուն Հովհաննիսյանին

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց հարցին՝ ռուս փորձագետներն ավելի ու ավելի հաճախ են հարցադրում՝ որն է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության վերջնական նպատակն ու ինչ ենք հասկանում հաղթանակ ասելով:

«Ես չգիտեմ՝ ռուս փորձագետներն ինչ հարցադրում են կատարում, բայց ես բազմիցս նշել եմ՝ ինչ աստիճանի պատերազմ է ընթանում, ինչ խնդիր է դրել թուրք-ադրբեջանական տանդեմը: Դուք տեսաք րոպեներ առաջ Էրդողանի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, ազգի գոյապայքարն է, հետևաբար, մենք կարող ենք պատասխանել՝ հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, մեզ երկրորդ անգամ ցեղասպանել թույլ չտալը, հակառակորդի զինված ուժերին՝ իր առջև դրված խնդիրների իրագործումից զրկելը»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը: