Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման

771
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 22:30
Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման։ Այս մասին նա հայտարարել է Նյու Հեմփշիրում՝ իր աջակիցների առջև ելույթի ժամանակ: «Հայերը հիանալի ժողովուրդ են, նրանք արիաբար մարտնչում են: Կօգնենք հարթել նրանց խնդիրները՝ մահն ու կռիվը: Գնացեք և ասեք ձեր ժողովրդին, որ այս հարցը կլուծենք: Դա հեշտ է, երբ գիտես թե ինչ պետք է արվի»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ երեկ Օհայո նահանգով անցնելիս կրկին նկատել է հայ ցուցարարների դրոշներն ու հիացել նրանց ոգով:

Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության կարգավորման