Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ.

«Առանց Թուրքիայի պատերազմը չէր սկսվի». Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը

317
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 21:25
«Առանց Թուրքիայի պատերազմը չէր սկսվի». Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը։

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիայի այդ պատերազմը չէր սկսի:

Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը»,- հարցազրույցի ընթացքում նշել է Փաշինյանը: