Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ԱՀ ՊԲ

337
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 21:05
Քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. ԱՀ ՊԲ

ԱՀ ՊԲ-ը հայտնում է. «Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին՝ բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ-ի կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է, և պարբերաբար իրականացվում է մատակարարում:

Խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար:

Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն»: