Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան ամռանը բացել է #TRT պետական հեռուստառադիոընկերության ռուսերեն ծառայությունը». Վարուժան Գեղամյան

297
Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 03:05
«Թուրքիան ամռանը բացել է #TRT պետական հեռուստառադիոընկերության ռուսերեն ծառայությունը». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ գիտեի՞ք, որ Թուրքիան ամռանը բացել է TRT պետական հեռուստառադիոընկերության ռուսերեն ծառայությունը, որի քարոզչական հիմնական երկու ուղղություններն են՝

- Սիրիայում և այն շրջաններում, որտեղ կա Թուրքիա-Ռուսաստան մրցակցություն, ՌԴ քաղաքականության քննադատություն,

- Ռուսաստանում իսլամի և մուսուլմանների «վատթար ու ճնշված» վիճակի նկարագրություն։

Վերջին կետն առաջին հերթին ուղղված է ՌԴ իսլամադավան մի քանի միլիոնանոց բնակչությանը, որոնց Թուրքիան դեռ 90-ականներից փորձում է վերածել իր ազդեցության գործակալների»։