«Սա այլ որակի ու հնչեղության պատերազմ է». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջնագծում հաղթելու համար թիկունքը պետք է ավելի՛ ուժեղ լինի, ավելի՛ կազմակերպված ու ավելի՛ զգոն: Որևէ մեկի համար պետք է պարզ ու հստակ լինի, որ բոլորը, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, իր չափով ու կարողությամբ մասնակցում է պատերազմին: Պատերազմը միայն առաջնագիծը չէ: Սա այլ որակի ու հնչեղության պատերազմ է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ անհատապես իր վարքագծից շատ բան է կախված: Ինքնագործունեությունն ու իր մասնագիտական կարողություններից դուրս ինքնահաստատվելու այս կամ այն անձի դրսևորած փորձերը որևէ հաջողություն չեն բերել որևէ ոլորտում, իսկ պատերազմում՝ առավել ևս: Այսօր բանակի հրամանատարները, մարտական ճանապարհ անցած գեներալներն ու պրոֆեսիոնալ զինվորականները պետք է ասեն իրենց խոսքը, իսկ մնացածս իրենց տեղում ու կարողություններով ապավեն լինենք նրանց ու մեր բանակին: Թիկունքում ամեն ինչ՝ առաջնագծի համար»: |
ՔՊ-ն լուսանկարներ է տարածել (լուսանկար)
813:06Թույլ չեն տալիս նկարահանել հանդիպումը․ «Բացում» նախաձեռնություն (տեսանյութ)
2613:00Փաշինյանը Ոսկեպարում է․ հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ սահմանափակված է (տեսանյութ)
4212:54«Սամվելին տեղափոխել են Շենգավիթի դատարան»․ փաստաբան
4912:48«Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
6112:26Սամվել Վարդանյանի մայրը ՔԿ-ի դիմաց ուշաթափվեց (տեսանյութ)
7112:18