Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Էրդողանը ռազմական «բեսպրեդել» է կազմակերպում ռուսների ենթակայության տակ գտնվող տարածքներում». Արման Աբովյան

328
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 02:30
«Էրդողանը ռազմական «բեսպրեդել» է կազմակերպում ռուսների ենթակայության տակ գտնվող տարածքներում». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ, Էրդողանը շարունակում է գործել համաձայն իր ոճի, այսինքն փորձում է մաքսիմալ առումով լարել իրավիճակը։
Ընդ որում գործում է, թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական առումով՝ բավականին ագրեսիվ։
Տեսեք...
Ռուսական ուղղությամբ Էրդողանը սադրում է բացահայտ ռազմական բախումներ, խոսքը առայժմ սիրիական և լիբիական ուղղությունների մասին է, որտեղ նա արդեն երկրորդ օրն է, ինչ իր ենթակայության տակ գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքերով կազմակերպում է ռազմական «բեսպրեդել» ռուսների ենթակայության տակ գտնվող տարածքներում։
Դիվանագիտական դաշտում նույնպես լարում է իրավիճակը, օրինակ երեկ և այսօր նա ձերբակալել է իբր լրտեսների մի խումբ, որոնք աշխատում էին ռուսական «ԳազՊրոմ» ընկերությանը պատկանող թուրքական մի ընկերությունում։
Զուգահեռ, Էրդողանը ուղղակի պահանջում է ռուսներից համակերպվել (համաձայնվել) այն մտքի հետ, որ Հարավային Կովկասում ռուսները կորցրել են իրենց աշխարհաքաղաքական ազդեցության մենաշնորհը և պետք է թուրքերի հետ հաշվի նստեն իբրև հավասարը հավասարի։
Դե այն, որ Էրդողանը ուղղակի հրահանգում է Ալիևին շարունակել պատերազմը, ես արդեն չեմ խոսում։
Ամերիկյան ուղղությամբ Էրդողանը փաստացի հասցրել է այն իրավիճակի, որ ամերիկացիները որոշել են հանել Թուրքիայի տարածքից իրենց ռազմավաբազաները, քանզի Թուրքիան այլևս չի հանդիսանում վստահություն ներշնչող գործընկեր։
Դե եվրոպացիներին Էրդողանը շատ վաղուց շան տեղ չի դնում, այլ մշտապես սպառնում է, թե՛ փախստականներով, թե՛ ուղղակի ճնշումներով և պատերազմով (Հունաստան և Կիպրոս)։
Էրդողանի վերջին քայլը ստիպեց Ֆրանսիային հետ կանչել դեսպանին, Էրդողանը անվանեց աննորմալ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Մի խոսքով, այս նեոօսմանական շնագայլը փաստացի բոլորի հետ իր հարաբերություները հետևողական լարում է ։
Լա՞վ է դա, թե՞ վատ մեզ համար...
իհարկե՝ լավ, քանզի որքան Էրդողանը այսպիսի ոճով գործի, այդքան մեզ ավելի հեշտ կլինի իրեն հակազդել դիվանագիտական առումով։
Ամենագլխավորը մենք պահը բաց չթողնենք՝ մինչև այս պանթուրանական հրեշը այրում է իր շուրջ բոլոր կամուրջները։
Եվ հավատացնում եմ ձեզ, մեզանիցել ևս կախված է, թե ե՞րբ Էրդողանը և իր խամաճիկ Ալիևը իրենց ռեսուրսները կսպառեն։
Աշխատել է պետք այս ուղղությամբ, օր ու գիշեր աշխատել»։