Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Վարձկան ահաբեկիչները դարձել են պատուհաս Ադրբեջանի համար». Անի Սամսոնյան

423
Կիրակի, 25 հոկտեմբերի, 2020 թ., 00:35
«Վարձկան ահաբեկիչները դարձել են պատուհաս Ադրբեջանի համար». Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր առաջ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին և կոչ արել զգոն լինել: Բնականաբար հնարավոր գործողությունները վերագրել էին հայերին:
Այսօր արդեն Բաքվում ԱՄՆ դեսպանությունն է դիմել իր քաղաքացիներին և Ադրբեջանում գտնվող օտարերկրացիներին՝ զգույշ լինել հնարավոր տեռորիստական ակտերից:
Ինչպես և կանխատեսվում էր՝ վարձկան ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան Արցախի պատերազմի համար դարձել է պատուհաս Ադրբեջանի համար և, բնակաբար, թե՛ Ադրբեջանի իշխանության և թե՛ ԱՄՆ դեսպանատան զգուշացումը վերաբերում է վերահսկողությունից դուրս եկած վարձկանների կողմից հնարավոր գործողություններին»: