Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Կրելու ենք, ուրիշ տարբերակ չկա». հայրենիքի պաշտպաններ

365
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 19:10
«Կրելու ենք, ուրիշ տարբերակ չկա». հայրենիքի պաշտպաններ

Առաջնագծում հակառակորդի դեմ պայքարող մարտիկները խորապես գիտակցում են, որ պաշտպանում են իրենց հողն ու տունը: «Կրելու ենք, էլի: Ոնց որ մեր ծնողներն ու պապերն են մեզ օրինակ ծառայել, որ պատերազմում պիտի կրող դուրս գանք, այդպես էլ մենք իրենց գործը շարունակում ենք՝ նույն մարտական ոգով ու աշխարհայացքով. ուրիշ տարբերակ չկա»,- աներկբայորեն ասում է առաջնագծի մարտիկներից մեկը: «Շատ լավ ա տրամադրությունը, ամեն ինչն էլ լավ ա»,- կրակոցների ձայնի ներքո վստահեցնում է հայրենիքի մյուս պաշտպանը: