Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիան խնդիր է դրել վերափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը». թուրքագետ

374
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 17:10
«Թուրքիան խնդիր է դրել վերափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը». թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը նորից մեղադրել է Ֆրանսիային և նախագահ Մակրոնին՝ Հայաստանին սատարելու և «Ադրբեջանի հողերը գրավված պահելու» մեջ։ Պատերազմի մեկնարկից էլ պարզ էր, որ Թուրքիան խնդիր է դրել նաև վերափոխել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը՝ Ֆրանսիային այդ ցանկից հանելու և նրա տեղը զբաղեցնելու նպատակով։
Սա, իհարկե, պատերազմով սահմանված խնդիրներից ընդամենը մեկն ու, բնավ, ոչ առաջնայինն է»: