Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Բժիշկներն այժմ զինվորներին են պետք». Արսեն Թորոսյանի կոչը

609
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 15:50
«Բժիշկներն այժմ զինվորներին են պետք». Արսեն Թորոսյանի կոչը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել կոչով. «Հարգելի՛ հայրենակիցներ,
Կորոնավիրուսային հիվանդության թվերն օրեցօր աճում են զգալի տեմպերով: Այսօր հաստատվել է հիվանդության 2213 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, այս պահին ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մոտ 800 քաղաքացի: Առավոտյան՝ ժամը 9-ի դրությամբ, 388 քաղաքացի ունի հոսպիտալացման կարիք: Մահճակալներն այս պահին դժվարությամբ են բավարարում բժշկական օգնության կարիք ունեցող պացիենտներին:
Սիրելի՛ ժողովուրդ,
Խնդրում և կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին՝ դիտողություն արեք բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հետևում դրանց՝ վտանգելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Թո՛ւյլ տվեք բժշկական անձնակազմին զբաղվել մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ:
Կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ամուր պահենք թիկունքն ու չմոռանանք, որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք»: