Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

336
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 15:45
«Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես է եկել կոչով: Սրբազանը դիմել է միջազգային հանրությանը:

Նա նշել է, որ Արցախում կատարվում են հանցագործություններ և աշխարհն իրավունք չունի աչք փակել դրանց վրա:

«Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը:100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ: Ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ»,- ասել է սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Պարգև Սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը