Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Աշխարհաքաղաքականությունը ֆուտբոլային խաղ չէ». Հ. Բադալյան

310
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 15:00
«Աշխարհաքաղաքականությունը ֆուտբոլային խաղ չէ». Հ. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնահատականները, թե Միացյալ նահանգները կամ ՆԱՏՕ-ն էստեղ Թուրքիայի միջոցով դուրս են մղում իրենց հակառակորդ Ռուսաստանին և ինչու պետք է կանգնեցնեն և այլն, մի քիչ պարզունակ են: Աշխարհաքաղաքականությունը, էն էլ՝ այսօրվա, ֆուտբոլային խաղ չէ կամ ֆուտբոլային մրցաշար չէ, որտեղ հստակ են թիմերը, գույները, մրցավարները, գնդակը և դարպասները: Հիմա 2020 թվականն է, ոչ թե՝ 1945: Հարցը գնահատման և պատկերացումների դաշտում է, ու խնդիր է առաջացել Թրամփի պատկերացումների հետևանքով, հատկապես՝ Բոլթոնի հեռանալուց հետո: Որովհետև մինչ այդ, Միացյալ նահանգները Կովկասում երբեք չի դիտարկել Թուրքիայով Ռուսաստանը դուրս մղելու տարբերակ կամ այլ կերպ ասած՝ չի առաջնորդվել «клин клином вышибают» ռուսական մոտեցումով: Բոլթոնից հետո Կովկասում ԱՄՆ ռազմավարական խաղը կտրվել է և վերածվել բինզես խաղի: Եթե Հայաստանի արտգործնախարարին հաջողվել է վերականգնման ուղղությամբ արդյունավետ երկխոսություն ունենալ Վաշինգթոնում, դա, իսկապես, լավ է: Նշաններ կան»: