Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ․ «Հրապարակ»

373
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 08:35
Արայիկ Հարությունյանի նամակը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ․ «Հրապարակ»

«Հանրությունը երեկ ակտիվորեն քննարկում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակը։ Ամենակարևորը թերևս այն է, որ Արայիկ Հարությունյանը սառը ջուր լցրեց հանրությանը ռազմահայրենասիրական լոլոներով կերակրող շրջանակների վրա և հասկացրեց, որ իրականություն վերադառնալու ժամանակն է։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը բաց նամակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է՝ «գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ»:

Սրանով հաստատեց նաև այն տեղեկությունները, որ գրեթե նույնաբովանդակ մի գաղտնի նամակ էլ ինքն ուղարկել է Նիկոլ Փաշինյանին և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացին վերադառնալու համար։

Հենց այդ նամակի մասին է խոսել վարչապետն արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ, որը, չգիտես ինչու, պաշտոնապես հերքում էին․ նրա խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ այդ առիթով ասել էր՝ իրենք շարունակում են կարծել, որ «խնդիրը լուծվում է ռազմաճակատում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: