Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

316
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 08:20
Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Դժվար չէ կռահելը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի և ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում:

Այս փաստը բավարար է, որպեսզի վերջինիս ներկայությունն ընդունելի չլինի Հայաստանի համար: Այդ մասին ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ:

«Եթե պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- նշել է ՀՀ վաչապետը: Վերջինս նաև ակնարկել է, որ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը և որ խաղաղապահները պետք է կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե ապակայունացնեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: