Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իմ անունով եմ երդվում՝ մեր զոհերի թիվը չի հասնում 2000-ի». Արծրուն Հովհաննիսյան

497
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 02:00
«Իմ անունով եմ երդվում՝ մեր զոհերի թիվը չի հասնում 2000-ի». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «5-րդ ալիք»-ի եթերում անդրադարձել է հայկական կողմի մարդկային կորուստներին և ՌԴ նախագահի արած այն հայտարարությանը, թե «երկու կողմն էլ 2000-ական զոհ ունեն»:

«Մեր կորուստները զգալիորեն պակաս են 2000-ից: Բայց վերջնական թիվ մենք հիմա չեն կարող ասել, որովհետև ունենք անհայտ կորածներ, ունենք անձինք, որոնց դիակները այնտեղ են, կամ հստակ չէ, թե ինքն արդյոք զոհված է, թե՝ ոչ: Չեմ ուզում ահասարսուռ տպավորությունը շատ տարածվի, բայց հասկանո՞ւմ եք, կրակի խտությունը այլանդակ բարձր է. տասնյակ ավտոմեքենաներ, զրահամեքենաներ ուղղակի հօդս են ցնդել՝ առանց որևէ հետքի, հասկանո՞ւմ եք, երկու կողմից. մենք՝ իրենց, իրենք՝ մեզ: Էսպիսի կռիվների մասշտաբում նույնականացնել դիակները շատ դեպքերում շատ բարդ է: Բայց հաստատ, ես ձեզ իմ անունով եմ երդվում, մեր հայտնած տվյաների նույնիսկ կրկնապատիկը չկա մեր զոհերի. շատ ավելի քիչ է: Բայց 927-ով չենք սահմանփակվելու. ունենք անհայտ կորածներ, չիդենտիֆիկացված դիակներ, ունենք դիակներ, որոնք մնում են հակառակորդի վերցրած տարածքներում, կամ՝ միջանկյալ դիրքային տարածքներում: Այսինքն, թիվը, բնականաբար, կմեծանա, բայց հաստատ չի դառնալու 2000»,- ասել է Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: