«150 հազարանոց զորախումբ է եղել». Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի առաջին հարձակման մասին
«Մեր հետախուզությունը փայլուն է աշխատել»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ հակառակորդի գործողությունները կանխատեսելի են եղել. «Հիմա մեր գործողությունները չբացեմ, բայց բուն հարձակողական գործողություններից օրեր առաջ կատարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Երբեք մի կարծեք, որ սպասելի լինել նշանակում է հակառակորդի բոլոր ուժերի տեղը իմանալ, բոլոր մտահղացումները կռահել, բոլոր քայլերը կանխավ հասկանալ: Այդպիսի բան չկա, պատերազմը անորոշությունների ամբողջություն է: Մոտավորապես 150 հազարանոց զորախումբ է եղել՝ իր ՀՕՊ-ով, իր ահաբեկիչներով, իր թուրքերով ու այլազգիներով և այլն: Այն բաժանված է եղել հիմնականում 3 հարվածային բռունցքի: Ամեն հարվածային բռունցքի ուղղությամբ մոտավորապես եղել է 20-25 հազարանոց զորախումբ, 100-ավոր տանկեր, 1000-ավոր հրետանային միջոցներ, և այդ մեքենան սկսել է գործի դրվել, ու դա կանգնեցվել է մոտավորապես 3-րդ, 4-րդ օրը. իր պլանը չի կատարել»,- ներկայացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Լկտի սուտ է»․ Հակոբ Արշակյան
8101:00Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ
238Երեկ, 17:30Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
109Երեկ, 17:24Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել հայտարարությամբ
115Երեկ, 17:18Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
14718.04.2024, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
13018.04.2024, 18:24