«Պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ-երի դեմ պայքարելը». Արծրուն Հովհաննիսյան
«Ցանկացած հակաօդային համալիր միտված է պաշտպանելու մեր օդային սահմանները: Հիմա մեր «Ս-300»-ներն էլ էին միտված դրան, բայց նրանք էլ են ենթարկվել հարձակման: Ինչպես պարզվում է՝ պրոբլեմ է այսքան քանակի ԱԹՍ-ների դեմ պայքարելը»,- «5-րդ ալիք»-ի եթերում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, հակաօդային պաշտպանության միջոցները, որքան էլ հզոր լինեն, ֆիզիկապես չեն կարողանա դիմակայել տասնյակ ԱԹՍ-երի՝ միաժամանակյա գրոհին և հարվածներին: «Ցանկացած ՀՕՊ համալիր ունի միաժամանակյա խոցելու հնարավորություն: Այսինքն, տվյալ միջոցը մեկ րոպեի ընթացքում, օրինակ, կարող է խոցել մեկ թռչող սարք: Եթե նույն վայրկյանի ընթացքում իր վրա գալիս են տասը միավոր նման ԱԹՍ-եր, ինքը ֆիզիկապես չի կարող տասին խոցել, թեկուզ հասցնի 3-ին, 4-ին խոցել, մյուսները իրեն են խոցելու: Հիմա երբ քո վրա մեկ օրվա ընթացքում գալիս են հազարին հասնող ԱԹՍ-եր՝ տարբեր էշելոններով, տարբեր բարձրություններից, տարբեր ուղղություններով. դժվար է, ժողովուրդ ջան, շատ դժվար է»,- պարզաբանել է Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
7718:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
7818:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
9813:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
11911:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
550Երեկ, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
383Երեկ, 18:54