Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հակառակորդը փոխել է մարտավարությունը». Արծրուն Հովհաննիսյան

408
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 20:00
«Հակառակորդը փոխել է մարտավարությունը». Արծրուն Հովհաննիսյան

«Հիմնական ռազմական գործողություններն Արցախյան ճակատում ընթանում են երեք ուղղություններով՝ հյուսիսային, կենտրոնական և հարավարևելյան»,- «Sputnik Արմենիա»-ի եթերում հայտնել է ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա կրկին հայտնել է, որ հակառակորդի դիվերսիոն խմբերը պարբերաբար փորձում են ներթափանցել, սակայն Պաշտպանության բանակը կարողանում է չեզոքացնել նրանց։

«Այս պահին հակառակորդի կողմից կա որոշակի մարտավարական փոփոխություն՝ հիմնականում գրոհում են ոչ թե մեխանիզացված ստորաբաժանումների կազմով՝ տանկեր և այլն, այլ հետևակային խմբերով»,- ասել է Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հակառակորդը փոխել է մարտավարությունը». Արծրուն Հովհաննիսյան