Մահացած կնոջ դիակը կորել է. հարազատները մեղադրում են պատկան մարմիններին
Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակչուհի՝ 60-ամյա Մարիամ Գևորգյանը մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ու քանի որ նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրան տեղափոխել են Աբովյանի դիահերձարան, որտեղից էլ հարազատները պետք է նշանակված ժամին վերցնեին դիակը և հուղարկավորեին, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Մահացածի ամուսինը սահմանված ժամին եղել է դիահերձարանում, և երբ մտել է դիակի ճանաչման, պարզվել է, որ իր կինը չէ: Ինչպես հայտնում է աղբյուրը, հարազատները նայել են բոլոր մահածացներին թե՛ Աբովյանի դիահերձարանում, թե՛ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, սակայն չեն գտել: Թղթակցի հետ զրույցում մահացածի դուստրը՝ Սեդա Ստեփանյանը, ասաց. «Դիմում ենք այն մարդկանց, ովքեր մորգերից դիակ են վերցնում՝ անպայման ճանաչե՛ք ձեր հարազատին, նոր վերցրեք: Մենք էլ պահանջում ենք, որ գտնեն մեր դիակը, որտեղից էլ ուզում է, լինի և մեզ հանձնեն, որ հուղարկավորենք»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Էջմիածնում շները հարձակվել են կնոջ վրա»․ Օվսաննա Հովսեփյան
99Երեկ, 23:0636 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային (տեսանյութ)
121Երեկ, 18:36Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսության շենքը
187Երեկ, 16:48«Վկայի կարգավիճակով ներկայացել է քննչական, գցել են, գլուխը հարվածել այստեղ ու այնտեղ»․ Վահան Հովհաննիսյան (տեսանյութ)
108Երեկ, 14:36Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
96Երեկ, 13:54«Ուկրաինայի ԶՈւ-ն իրեն է վերագրել Տու-22Մ3-ի ոչնչացումը»․ Օլեշչուկ
206Երեկ, 12:00