Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 04 մայիսի, 2024 թ.

«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ». Արման Թաթոյան

1254
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 15:50
«Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ». Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում օգտագործվում է ցանկացած առիթ՝ խորացնելու համար ատելությունն էթնիկ հայերի նկատմամբ։ Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։

Հ․ Գ․ Մենք կապի մեջ ենք մեր գերիների ընտանիքների հետ։ Մեր մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում արվում է առավելագույնը՝ առաջնահերթ կապ ապահովելով նաև միջազգային կառույցների հետ»։