Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին

2347
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 14:50
«Պատերազմը հակամարտության լուծում չէ»․ Ռոհանին՝ Էրդողանին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, գրում է Tasnimnews-ը։ Այս մասին Ռոհանին ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում իրանական կողմն ընդգծել է ադրբեջանական և հայկական տարածքների մերձակայքում Իրանի սահմանամերձ շրջանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:

«Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ միանգամայն պարզ է։ Պատերազմը լուծում չէ, և շարունակվող ճգնաժամը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով»,- հավելել է Ռոհանին: