Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նույն դատավորը կալանավորեց, իսկ հետո ազատ արձակեց. «Հրապարակ»

248
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 08:30
Նույն դատավորը կալանավորեց, իսկ հետո ազատ արձակեց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 25-ից կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ նույն դատավորի որոշմամբ, ում որոշմամբ կալանավորվել էր, ազատ արձակվեց՝ 100 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հավանաբար, դեր խաղացին այն համընդհանուր դժգոհությունը և իշխանություններին ուղղված հանդիմանությունները, որ նման հոդվածով, չապացուցվող մեղադրանքով, այս ծանր օրերին կալանավորել են երկրորդ քաղաքական ուժի ղեկավարին, խոշոր կարողությունների տեր անձնավորության, որը կարող է օգտակար լինել հայրենիքին ու հասարակությանը։ Իշխանությունը որոշեց զիջել և ազատ արձակել Ծառուկյանին՝ պատկառելի գումար գանձելով նրա ազատության դիմաց»։

Մանրամասները՝ թերթի համարում: