Երևան`   -1 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2020 թ.

«Մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է». Կարեն Վրթանեսյան

303
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 01:25
«Մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է. Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։
Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել։
Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. մեկը՝ հետմահու, մյուս երկուսը՝ Շյուքուրն ու 2րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը։
Ինչպես գրել էր ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թակ [մենակ] Մայիսը մնաց»։