Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանցի մի լրագրող քիչ առաջ նամակ էր ուղարկել». Նաիրի Հոխիկյան

544
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 01:10
«Ադրբեջանցի մի լրագրող քիչ առաջ նամակ էր ուղարկել». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական ծագման ծանոթ մի լրագրող քիչ առաջ նամակ էր ուղարկել, թե՝ հայերի կողմից երբեք չէր սպասի այնպիսի դաժան պատասխան, ինչպես իր ազգակիցներն ստացել են Արցախի Մեխակավանում (Ջաբրայիլ):
Պատմում է, որ 120 հոգանոց ադրբեջանական ջոկատը հայտնվել է շրջափակման մեջ։ Չեն էլ հասցրել հանձնվելու մասին մտածել, երբ հայկական բանակը նրանց ամբողջությամբ ոչնչացրել է հրետանու արկերի տակ։
Այդ կոտորված ջոկատի մեջ եղել են Սեֆերի (ադրբեջանցի լրագրողի) եղբայրը, զարմիկը և համագյուղացին։
Ադրբեջանցի լրագրողին խոստացա, որ իր ոչնչացված զինվորական հարազատներն ու 120 հոգանոց ջոկատը դեռ ամբողջականը չեն իմ զոհված ընկերների ու արյունակցի վրեժի համար։ Խոստացա, որ յուրաքանչյուր հայ զոհվածի համար տասնապատիկ են հատուցելու, խոստացա սեփական ձեռքերով այդ նվերն ուղարկել իրեն։
Վրեժ, միայն վրեժ․․․ Կորչեն ամեն տեսակի երկակի ստանդարտներով մարդասիրություն և փողով գնված սուտ արժեքներ։ Կամավորագրվելով գնում ենք դեպի հաղթանակ։ Թշնամին պիտի կործանվի»։