Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը. ԱՀ ԱԻՊԾ

356
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 01:00
Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Օրվա ընթացքում Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել է միջազգային բոլոր նորմերը։
Երեկոյան կրակի տակ հայտնվեց Ասկերան քաղաքը։
Իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։
Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։
Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»։