Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Մենք օտար խաղաղապահներին երկիր չունենք հանձնելու». Նարինե Մկրտչյան

476
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 00:45
«Մենք օտար խաղաղապահներին երկիր չունենք հանձնելու». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցրե՛ք այս պատերազմում զոհվածների մայրերին, թե իրենց որդիները ռազմաճակատ մեկնելուց առաջ ասում էին, թե օտար խաղաղապահների տեղակայման համա՞ր են գնում մարտնչելու:
Հարցրե՛ք առաջնագծում կռվող 20-30 տարեկան խիզախներին, հին ու ամուր ֆիդայիններին, թե իրենք խաղաղապահների համա՞ր են գիշերները լուսացնում սառը խրամատներում, իսկ ցերեկները մարտի նետվում՝ մահն աչքերի առաջ:
Հարցրե՛ք ղարաբաղյան նախորդ պատերազմներում զոհվածների մայրերին, քույրերին, սիրելիներին, ընկերներին, թե որդի, եղբայր, ընկեր, սիրելի են կորցրել օտար խաղաղապահների համա՞ր:
Հերի՛ք եղավ մեկը մյուսից անհեթեթ զիջումների և համաձայնությունների մասին խոսել: Մարդիկ կյանքով վճարել են հայրենիքի հավերժության համար, այլ ոչ թե խաղաղապահներին երկիր հանձելու համար:
Ականջներիդ օղ արեք՝
ՄԵՆՔ ՕՏԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ ԵՐԿԻՐ ՉՈՒՆԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ»: