Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2020 թ.

«Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև». Լուսինե Պարոնյան

413
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 22:55
«Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև». Լուսինե Պարոնյան

«Ամեն օր շուրջ 500 դեպքով ավել դեպք է գրանցվում նախորդ օրվա համեմատ։ Սա, իհարկե, մեր բոլորի վարքագծի հետևանքն է։ Դրա հետևանքով առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև, և տեղ չունենանք ծանր հիվանդների հոսպիտալացնելու համար։ Գիտեք, որ անընդհատ ընդլայնվում են ռեսուրսները, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հիվանդ ունենք, որոնք հիվանդանոցներում են բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ կարիք կա մարդկանց հոսպտիալացնելու, սակայն սպասում ենք, որ տեղ ազատվի այս կամ այն հիվանդանոցում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ խոսելով կորոնավիրուսային հիվանդությունների դեպքերի աննախադեպ աճից, ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները: