Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դիվերսիոն խմբերի ներթափանցումները փոքր բնակավայրեր, այս պահին էլ շարունակվում են». Ա. Հովհաննիսյան

377
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 22:25
«Դիվերսիոն խմբերի ներթափանցումները փոքր բնակավայրեր, այս պահին էլ շարունակվում են». Ա. Հովհաննիսյան

«Ողջ օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները ողջ արցախյան երկայնքով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունը:

Դիվերսիոն գործողություներ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- այսօրվա ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարավում, տարբեր կետերի, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել՝ ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ դուրս են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- շարունակեց Ա. Հովհաննիսյանը:

Ըստ նրա, հիմնական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, հրետանային միջոցների, նվազագույն հետևակի կիրառմամբ. «Որոշ հատվածներում կիրառվել է նաև օդային հարձակողական միջոցներ, մասնավորապես, դասական մարտավարական օդուժ»,- ասաց Հովհաննիսյանը: