Պուտինը հիշեցրեց Սումգայիթի ջարդերի, միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի տարածքային կորուստների մասին
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն սկսվել է հայերի նկատմամբ իրականացված հանցագործություններից, այս մասին հայտարարեց Վլադիմիր Պուտինը՝ հեռավար ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նստաշրջանում: «Այս համակարտությունն սկսվել է ոչ որպես պարզապես միջպետական հակամարտություն ու պայքար տարածքների համար: Այն սկսվել է էթնիկ հակամարտութունից: Ցավոք, դա փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ ընդդեմ հայ ժողովրդի»,- ասաց Պուտինը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ «նման իրավիճակը, որի պարագայում Ադրբեջանի տարածքների զգալի մասը կորսված է, չի կարող հարատև լինել»: «Երկար տարիներ մենք առաջարկել ենք ճգնաժամի կարգավորման տարբեր եղանակներ, որպեսզի կարգավորենք իրադրությունը պատմական երկարաժամկետ հեռանկարում: Ինչ-որ պահի թվաց, որ ահա ևս մի քիչ, և մի քայլ, և մենք լուծումը կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք մի հակամարտություն՝ իր վատագույն տարբերակով: Եվ դժբախտությունը կայանում է նրանում, որ զոհվում են մարդիկ»,- ասաց Պուտինը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00